Հայաստան

2024-ին վայրի բնություն է բաց թողնվել 10 ազնվացեղ եղջերու, 2025-ին նախատեսվում է նույնքան առանձնյակի բացթողում. ՇՄ նախարար

2 րոպեի ընթերցում

2024-ին վայրի բնություն է բաց թողնվել 10 ազնվացեղ եղջերու, 2025-ին նախատեսվում է նույնքան առանձնյակի բացթողում. ՇՄ նախարար

Նախորդ տարի  վայրի բնություն է վերադարձվել 10 ազնվացեղ եղջերու, որոնք համարվում են անհետացման եզրին գտնվող տեսակներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ ներկայացնելով վայրի բնության վերականգնման, կենդանիների պահման և բնության հուշարձանների գույքագրման աշխատանքների ընթացքը։ 

«2025 թվականին նախատեսվում է բաց թողնել նույնքան առանձնյակ՝ ծրագիրը շարունակական դարձնելու համար»,- ասաց Սիմիդյանը։

Նախարարը նշեց, որ առաջին անգամ կարգավորվել է վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման, ինչպես նաև առքուվաճառքի և օգտագործման ոլորտը։

«Այս ոլորտը նախկինում երբեք կարգավորված չի եղել, և մենք այժմ այն բերում ենք իրավական դաշտ՝ ապահովելով կենդանիների պաշտպանության և նրանց բնակության պայմանների վերահսկելիությունը», – ընդգծեց նախարարը։

Բացի այդ,ըստ նախարարի, շարունակում են բնության հուշարձանների գույքագրման աշխատանքները, որոնց նպատակն է պահպանել Հայաստանի բնական ժառանգությունը և մշակել համապատասխան ծրագրեր՝ այդ տարածքների պահպանության համար։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում