Հայաստան

Amazon Web Services-ը Doing Digital Forum 2025-ի տեխնոլոգիական գործընկերն է

4 րոպեի ընթերցում

Amazon Web Services-ը Doing Digital Forum 2025-ի տեխնոլոգիական գործընկերն է

Doing Digital Forum-ին այս տարի որպես գործընկեր միացել է Amazon Web Services (AWS)-ը՝ աշխարհի ամենահամապարփակ և լայնորեն կիրառվող ամպային տեխնոլոգիական հարթակը։ 

AWS-ը սպասարկում է աշխարհում միլիոնավոր հաճախորդների՝ օգնելով նրանց դառնալ ավելի ճկուն և արագացնել թվային փոխակերպումը՝ առաջարկելով ամենալայն հնարավորությունները, ամենամեծ մասնագիտական համայնքը, երաշխավորված անվտանգություն, շարունակական նորարարություն և ամենամեծ գործառնական փորձառությունը, ինչը հաճախորդներին հնարավորություն է տալիս զարգանալ ավելի արագ և վստահորեն։

Համաշխարհային զարգացումներին ընդառաջ՝  Doing Digital Forum 2025-ի օրակարգի կենտրոնում է ապագայի փողը և դրա ազդեցությունը տնտեսության վրա։

«Ուրախ ենք ողջունել AWS-ին՝ որպես Doing Digital Forum 2025-ի տեխնոլոգիական գործընկեր», – նշել է Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։ «AWS-ի ներգրավվածությունն ապահովելու է ոլորտի առաջատար գիտելիքների, գլոբալ լավագույն փորձի և նորարարական տեխնոլոգիաների հասանելիությունը՝ բացահայտելով ֆինթեք լուծումների ներդրման նոր հեռանկարներ։ Մեծ պատիվ է նաև հյուրընկալել երկու հեղինակավոր AWS խոսնակների, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձառությամբ»։

Amazon-ի ձեռնարկությունների տեխնոլոգիաների ներդրման գծով ղեկավարներից Մաթիաս Ունդուրագա Բրեյթլինգը Doing Digital Forum-ին հանդես կգա հիմնական ելույթով, իսկ AWS Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջանի ղեկավար Իննա Օժոգինան կմասնակցի «Թվային փողի ազդեցությունը տնտեսական աճի վրա» խորագրով պանելային քննարկմանը։ 

Որպես ներկայիս ամենահաճկուն և ապահով ամպային հաշվողական հարթակ՝ AWS-ի ենթակառուցվածքն ապահովում է անվտանգության ամենաբարձր չափանիշները, որոնք պահանջվում են կառավարությունների, միջազգային բանկերի և այլ բարձր զգայունություն ունեցող կազմակերպությունների կողմից։ AWS-ի մոտեցման հիմքում նորարարությունն է. այն գործում է հաճախորդների կարիքներից հետընթաց աշխատելու սկզբունքով՝ ապահովելով շարունակական զարգացում, որն իրականություն է դարձնում գաղափարներն ու արագացնում փոխակերպման գործընթացը։ Իր գործառնական ամենամեծ փորձառությամբ և աննախադեպ մասշտաբով AWS-ը երաշխավորում է հուսալիություն և մասնագիտական ուղեցույց, որոնց հաճախորդները կարող են հիմնվել իրենց առավել կարևոր ծրագրերի համար։

«Պատիվ ենք համարում մասնակցել Doing Digital Forum 2025-ին և ակնկալում ենք սերտորեն համագործակցել մեր հայաստանյան հաճախորդների հետ, միասին հաջողությամբ իրականացնել նորարարական նախագծեր» - նշել է Իննա Օժոգինան։ 

Doing Digital Forum-ը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, արդեն երրորդ տարին անըդմեջ Հայաստան է բերում միջազգային առաջատար կազմակերպությունների ու ոլորտի պրոֆեսիոնալիների փորձն ու արժեքավոր գիտելիքները։ 

DDF25-ի մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան ֆորումի ընթացքում գործնական հանդիպումներ ունենալ Amazon Web Services-ի ղեկավար կազմի հետ, նախապես հայտագրվելով՝ https://prelude.amazon.com/ :  

2023 թվականից ի վեր Doing Digital Forum-ը հյուրընկալել է ավելի քան 40 առաջատար խոսնակի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։ 

Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը Բլոկչեյն գործըներն է։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։

Ֆորումի մանրամասների և տոմսերի համար՝ https://doingdigital.am/ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում