Մայրաքաղաքում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը
1 րոպեի ընթերցում

Նախորդ տարի Երևանում տնկված ծառատեսակներն ապահովել են շուրջ 95% կպչողականություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն նորերը տնկելու գործընթացը շարունակվում է նաև այս տարի: Բացվում են նաև բնաբաժակները:
Ըստ աղբյուրի՝ միևնույն ժամանակ մանրատերև թեղիները փոխարինվում են եվրոպական արճվաններով (հուդայածառերով):