Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չի հրաժարվել Իսրայելի հետ բանակցությունների հնարավորությունից

1 րոպեի ընթերցում

Պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժումը չի հրաժարվել Իսրայելի հետ բանակցությունների հնարավորությունից, բայց պնդում է կողմերի  միջև գոյություն ունեցող համաձայնագրի կատարումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այդ  մասին AFP-ին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի քարտուղար Թահեր ան Նունուն։

«ՀԱՄԱՍ»-ը չի հրաժարվել բանակցություններ վարելուց, բայց մենք պնդում ենք, որ նոր համաձայնագրերի ոչ մի անհրաժեշտություն  չկա: Արդեն գոյություն ունի պայմանագիր, որը ստորագրել են հակամարտող բոլոր կողմերը»,- ասել է շարժման ներկայացուցիչը։

Մամուլի քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել ձեռնարկել շտապ քայլեր հակամարտությունը դադարեցնելու և Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա անհապաղ դադարեցնի ռմբակոծությունները Գազայի հատվածում և ձեռնամուխ լինի բանակցությունների երկրորդ փուլին:

Հայերեն Русский

Փրկարարները մասնատել և երթևեկելի հատվածներից հեռացրել են տապալված ծառերը

Մարտի 24-ի միջոցառումների անոնս

Մարտի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ

Վիլի Սանյոլը և Խվիչա Կվարացխելիան խոսել են Հայաստանի դեմ խաղի մասին

Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են փոխարինվում թեղի մանրատերև ծառատեսակները

Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը

Գերմանիայի նախագահը ստորագրել է պաշտպանական ծախսերի ավելացման սահմանադրական փոփոխությունները

Վարչապետն այցելել է Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզ և Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին հարվածներ հասցնելու մասին