Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում

2 րոպեի ընթերցում

Ucom-ը հայտարարում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընկերության գերարագ ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկելու մասին։

Սա նշանակալից քայլ է ընկերության ֆիքսված ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակում։ Եղվարդի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված ինտերնետից, շարժական կապից և հեռուստատեսությունից՝ ստանալով այս բոլոր ծառայությունները մեկ փաթեթով և ավելի մատչելի գնով։ 

Ցանցի գործարկման կապակցությամբ Ucom-ը քաղաքի բնակիչների համար հատուկ ակցիա է նախատեսել, որը կգործի մինչև մայիսի 31-ը ներառյալ։ Մասնավորապես, Unity 7000 կամ զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, փաթեթն առաջին երեք ամսվա ընթացքում կտրամադրվի անվճար։ 

Ավանդույթի համաձայն, նոր մարզային քաղաք մուտք գործելիս, ընկերությունը հնարավորություն է տալիս բոլոր բնակիչներին ազատ օգտվել իր կապից որևէ հանրային վայրում։ Այս անգամ Ucom-ի կողմից տրամադրված Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով բացօթյա ինտերնետը հասանելի կդառնա Եղվարդի այգում։ 

«Մեր երազանքն է, որ Հայաստանի բոլոր բնակիչներին հասանելի լինեն որակյալ և հուսալի կապի ծառայություններ, ու մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ այդ երազանքն իրականություն դառնա։ Այսօր ես շատ հպարտ եմ Եղվարդում մեր ֆիքսված ցանցը գործարկելու համար, վստահ եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն ժամանակակից և որակյալ կապի ծառայություններն ու նոր թվային փորձառությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Քաղաքում ցանցի մեկնարկի կապակցությամբ առաջին բաժանորդին՝ Հասմիկ Զաքարյանին տրամադրվել է Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։ 

Անցած տարվա ընթացքում Եղվարդում գործարկվել էր նաև նոր սերնդի արագ և կայուն 5G շարժական ցանցը։ 

2024 թվականին Ucom-ի ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկվել է նաև Աշտարակում, Արտաշատում, Բյուրեղավանում և Նոր Հաճնում։ 

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները