Միացյալ Նահանգներ

Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ շուրջ 80 հազար էջ փաստաթղթեր կհրապարակվեն. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ շուրջ 80 հազար էջ փաստաթղթեր կհրապարակվեն. Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ  Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 18-ին կհրապարակվեն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ շուրջ 80 հազար էջ նյութեր։

«Նախընտրական արշավի ժամանակ ես ասել եմ, որ կհրապարակեմ դրանք: Եվ ես խոսքի տեր մարդ եմ, ուստի դուք վաղը կստանաք Քենեդիի վերաբերյալ փաստաթղթերը։ Դրանք շատ էջեր են: Մոտ 80 հազար էջ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը Վաշինգտոնի Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն այցելության ժամանակ: 

Հունվարի 23-ին Թրամփը ստորագրել է հրամանագիր  Ջոն Քենեդիի և խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ գաղտնի նյութերի հրապարակման մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում