Եվրոպա

ԵՄ-ն քննարկում է դեպի իր արևելյան սահմաններ և դրանից դուրս զինտեխնիկայի տեղափոխումը պարզեցնելու հարցը․ ԶԼՄ

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն քննարկում է դեպի իր արևելյան սահմաններ և դրանից դուրս զինտեխնիկայի տեղափոխումը պարզեցնելու հարցը․ ԶԼՄ

Եվրոպական Միության տրանսպորտային ոլորտի նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել՝ քննարկելու, միության սահմաններում և դրանից դուրս զորքերի ու տեխնիկայի տեղաշարժը պարզեցնելու հարցը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է ֆրանսիական «Les Echos» թերթը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են որոշել երկակի՝ քաղաքացիական և ռազմական նշանակության տրանսպորտի համար ԵՄ ենթակառուցվածքի բարելավման հնարավորությունը։ 

Նրանք առաջարկում են ստանդարտ դարձնել երկաթուղային գծերի, կամուրջների, ճանապարհների և նավահանգստային օբյեկտների լայնությունը։ 

Նախարարները նախատեսում են նաև ավելացնել եվրոպական երկրների միջև տրանսպորտային կապերի բարելավման ծրագրի ֆինանսավորումը:

Ինչպես գրում է թերթը, ուկրաինական հակամարտությունը ցույց է տվել, որ ծանր տեխնիկայի տեղափոխումն արևելք երբեմն շատ բարդ խնդիր է։ 

Նշվում է, որ Եվրոպական երկրների միջև կան բազմաթիվ տեխնիկական և կարգավորիչ խոչընդոտներ, Մասնավորապես՝ ներեվրոպական սահմանները հատելիս, զինվորական շարասյունները ստիպված են ենթարկվել տեղական ճանապարհային կանոնակարգերին և ստանալ տարանցման թույլտվություններ։

Արդյունքում, ըստ թերթի, Եվրոպան չի կարողացել ստեղծել «ռազմական շենգեն» համակարգ, որի վրա աշխատում է ՆԱՏՕ-ի հետ միասին 2017 թվականից։ 

Այս ծրագիրը նպատակ ուներ ապահովել ռազմական մատակարարումների ազատ տեղաշարժը եվրոպական տարածքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում