Միացյալ Նահանգներ

ԿՀՎ կենտրոնակայանի մոտ միջադեպի պատճառով իրավապահները փակել են մերձակա ճանապարհները

1 րոպեի ընթերցում

ԿՀՎ կենտրոնակայանի մոտ միջադեպի պատճառով իրավապահները փակել են մերձակա ճանապարհները

Ամերիկյան ոստիկանությունը միջադեպի պատճառով փակել է ԿՀՎ-ի կենտրոնակայանին հարող ճանապարհները՝ մայրաքաղաք Վաշինգտոնի մերձակա Լենգլի տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ այս մասին հայտնել է շրջանի ոստիկանությունը:

Նշվում է, որ ԿՀՎ-ի կենտրոնակայանի մոտակա ճանապարհը փակ է «արգելափակման միջադեպի պատճառով»: Հաղորդում է, որ խոսքը Վիրջինիա նահանգի Լենգլի բնակավայրում ԿՀՎ-ի շենքի ավտոկայանատեղիի փողոցի մասին է։ Իրավիճակի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Fox News հեռուստաալիքը հայտնել է, որ տեղում աշխատում են հատուկ ջոկատայինները և սակրավորներ, թեև պայթուցիկ սարքերի առկայության մասին հաստատված տեղեկություններ չկան:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում