Աշխարհ

Եվրամիությունում 2024 թվականին արտադրված էլեկտրաէներգիայի 47.4 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրները

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունում 2024 թվականին արտադրված էլեկտրաէներգիայի 47.4 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրները

Վերականգնվող էներգիայի աղբյուրներից է ստացվել ԵՄ-ում 2024 թվականին արտադրված էլեկտրաէներգիայի ողջ ծավալի 47.4 տոկոսը, ինչը 2.6 տոկոսով գերազանցում է դրան նախորդած տարվա ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԵՄ վիճակագրական վարչությունը:

Հողմային էլեկտրակայաններն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրների արտադրած էլեկտրաէներգիայի 39.1, հիդրոէլեկտրակայանները՝ 29.9, իսկ արևային կայանները՝ 22.4 տոկոսը:

Արտադրության ընդհանուր ծավալում վերականգնվող էներգիայի աղբյուրների առավել մեծ մասնաբաժինը գրանցվել է Դանիայում (88.8%), որտեղ արտադրված էլեկտրաէներգիայի զգալի մասն ապահովել են հողմային կայանները: Առաջին եռյակում են նաև Լեհաստանը (87.4%՝ գերազանցապես հողմային և հիդրոէլեկտրակայանների արտադրության հաշվին) և Խորվաթիան (73.8%՝ հիդրոէլեկտրակայաններ):

Վերականգնվող էներգիայի աղբյուրների ամենացածր մասնաբաժինն ունեն Կիպրոսը (24.1%), Չեխիան (17.5%) և Մալթան (15.1%):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում