ԱՄՆ նախագահի բանագնացի կարծիքով՝ Ուկրաինայում հրադադարը հնարավոր է առաջիկա շաբաթների ընթացքում
1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում մարտերը կարող են ավարտվել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը «Bloomberg»-ին տված հարցազրույցում։
Նրա հավաստմամբ՝ Ուկրաինայում հրադադարը կարող է ձեռք բերվել մի քանի շաբաթվա ընթացքում։
«Ամբողջական հրադադարի հարցը կքննարկվի առաջիկա օրերին: Կարծում եմ, որ մենք դրան կհասնենք մի քանի շաբաթից»,- ասել է Ուիթկոֆը։