Մերձավոր Արևելք

Գազայի վրա Իսրայելի հարվածները սուր քննադատությունների են արժանացել միջազգային հանրության կողմից

3 րոպեի ընթերցում

Գազայի վրա Իսրայելի հարվածները սուր քննադատությունների են արժանացել արաբական երկրների և միջազգային հանրության կողմից, որոնք կոչ են արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները և փրկել հրադադարի համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al-Arabiya-ն։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա մահացու ավիահարվածները՝ դրանք անվանելով հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի «կոպիտ խախտում»:

«Հարվածները վտանգավոր էսկալացիա են, որոնքկարող են լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի կայունության համար»,- նշվել է Եգիպտոսի հայտարարության մեջ։

Թուրքիան հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Գազայի վրա հավասարազոր են պաղեստինցիների դեմ ուղղված ցեղասպան քաղաքականության «նոր փուլին» և կոչ է արել միջազգային հանրությանը վճռական դիրքորոշում ցուցաբերել՝ ապահովելու հրադադարի պահպանումը և մարդասիրական օգնության տրամադրումը:

Հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն ավելացրել է, որ անընդունելի է Իսրայելի կողմից տարածաշրջանում «բռնության նոր փուլ» առաջացնելը՝ հավելելով, որ Իսրայելի կառավարության «թշնամական մոտեցումը» սպառնում է Մերձավոր Արևելքի ապագային։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «ցնցված է» Գազայի հատվածի վրա Իսրայելի վերսկսած օդային հարվածներից։

ՄԱԿ-ի խոսնակ խոսքով՝ «Գլխավոր քարտուղարը ցնցված է Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից... նա խստորեն կոչ է անում հարգել հրադադարը, վերականգնել մարդասիրական օգնությունը, իսկ մնացած պատանդներին անվերապահորեն ազատ արձակել»։

Իր հերթին Կրեմլը նախազգուշացրել է Գազայում «սրացման պարույրի» մասին:

«Իրավիճակի սրումը, էսկալացիայի հերթական պարույրը, սա է մեզ մտահոգում։ Իհարկել, հատկապես մտահոգիչ են խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի մասին տեղեկությունները», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Չինաստանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Գազայում «մարդասիրական աղետը» կանխելու համար։

«Չինաստանը խիստ անհանգստացած է Իսրայելի և Պաղեստինի միջև առկա իրավիճակով», - ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը՝ կոչ անելով կողմերին «խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի սրման և կանխել ավելի լայնածավալ հումանիտար աղետը»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իսրայելի պաշտպանության բանակին (ԻՊԲ) հանձնարարել են ՀԱՄԱՍ-ի դեմ «վճռական միջոցներ» ձեռնարկել Գազայի հատվածում: Ըստ իսրայելական կողմի՝ ՀԱՄԱՍ-ը մերժել է բոլոր առաջարկները, որոնք նա ստացել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիտկոֆից և մյուս միջնորդներից:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել՝ համաձայնելով Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ փաստաթղթին․ Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու Էրդողանի հրավերը

Բռնցքամարտն ընդգրկված կլինի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծրագրում

Ռասմուսենն Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս արագ ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը

Ադրբեջանի համար պետք է հստակ դարձնել, որ եկել է Հայաստանի հետ խաղաղության ժամանակը. Ռասմուսեն

Պորտուգալիայի նախագահն արձակել է խորհրդարանը

Ադրբեջանի ապատեղեկատվության նպատակը Հայաստանում լարվածության օջախ պահելն է․ Անդրանիկ Քոչարյան

Թուրքիայի նախագահը չի մասնակցի ԵՄ առաջնորդների հանդիպմանը

Մեկ պահպանվող անձն այսուհետ պետք է ուղեկցվի միայն մեկ տրանսպորտային միջոցով, թիկնապահների թիվը չի կարող գերազանցել երեքը

Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ