Մերձավոր Արևելք

Վերջին երեք օրերի ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը

1 րոպեի ընթերցում

Վերջին երեք օրերի ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը

Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 700 պաղեստինցի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն։ 

Գազայի հատվածի առողջապահության նախարարության խոսնակ Խալիլ ալ-Դաքրանը նշել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով մարտի 18-ից ի վեր Գազայում զոհերի թիվը հասել է 710-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 900-ը։

Շատերը մահացել են բժշկական սարքավորումների և դեղամիջոցների բացակայության պատճառով։

Տեղեկություններ կան այն մասին, որ վիրավորվածների 70 տոկոսը կանայք և երեխաներ են, որոնց մեծ մասն ունեն ծանր վնասվածքներ։

Մարտի 18-ից Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է լայնածավալ ռազմական գործղությունները Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ռազմական գործողությունների վերսկսումը բացատրել է նրանով, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի կողմից բանակցությունների ընթացքում ներկայացված առաջարկները։ 

ՀԱՄԱՍ-ն իր հերթին ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ շարժումը «մինչև վերջին պահը պահպանել է հրադադարի համաձայնագիրը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում