Երևան

Երևանի քաղաքապետարանը կարևորում է 2024-ին 171 ավտոբուսի և 15 էլեկտրական տրոլեյբուսի ձեռքբերումը

2 րոպեի ընթերցում

Քաղաքային տրանսպորտի և շարժունակության ոլորտում Երևանի քաղաքապետարանը կարևորում է նախորդ տարի 171 ավտոբուսի և 15 էլեկտրական տրոլեյբուսի ձեռքբերումն ու շարժակազմում դրանց գործարկումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի երկրորդ նիստին Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը, խոսելով կատարված աշխատանքի մասին,  շեշտեց՝ երկրորդ տրոլեյբուսային երթուղին երկարացվել է մինչև Նուբարաշեն։  

«Պատրաստվել է 2025 թվականից միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագիրը։ Հիմնական ծավալով աշխատանքներն ավարտվել են։ Բարելավումներն ու արդիականացումը շարունակական են։ Նախապատրաստվել է 250 նոր էլեկտրաբուսի ձեռքբերման համապարփակ ներդրումային ծրագիրը, այժմ ֆինանսավորման և ՀՀ կառավարության հետ բանակցությունների գործընթացքում ենք»,-ասաց նա ու հավելեց՝ բարելավել են երթևեկության կարգավորման ենթակառուցվածքները։ 

Անդրադառնալով շինարարության և ենթակառուցվածքների ոլորտում կատարված աշխատանքներին՝ Անետա Բաբայանն ասաց, որ իրականացվել են 50 կմ ճանապարհների վերանորոգում, հետիոտնային տարածքների բարելավում, 123 բակային տարածքի վերանորոգում ու բարելավում, բազմաբնակարան շենքերում վերելակների փոխարինման ծրագիր, որն ընթանում է ու շարունակական բնույթ է կրում, խելացի լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ և Երևանի գլխավոր հատակագծի հաստատումը ավագանու կողմից։

 

Հայերեն

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Բիբլոս Բանկ Արմենիան դարձել է CaseKey մրցույթի ռազմավարական գործընկերը

Շիրակի մարզի դպրոցներում անցկացվել են վերջին դասի միջոցառումները

Չինական Ուրումչիում տեղի է ունեցել «ՇՀԿ 2025»-ը` «Միասին մենք կառուցում ենք գեղեցիկ տուն հանուն բարեկեցիկ ապագայի» խորագրով

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտների Վերջին զանգի միջոցառմանը

Երևանի Կենդանաբանական այգում կնշվի Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Ավարտվել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների 5–րդ փուլը

«Ես Հայաստանի Հանրապետությունն եմ»․ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներն ավարտական միջոցառումը նշեցին դիպլոմային աշխատանքների ցուցադրությամբ

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների իններորդ դասարաններում այսօր հնչել է Վերջին զանգը

Բարեվարքության մակարդակի բարձրացումը ՆԳՆ առաջնահերթություն․ կայացել են վերապատրաստման դասընթացներ