Սիրիան և Լիբանանը համաձայնության են եկել սահմանին հրադադար հաստատելու շուրջ

2 րոպեի ընթերցում

Սիրիան և Լիբանանը սիրիական բանակի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումներից հետո համաձայնության են եկել երկու երկրների սահմանի երկայնքով հրադադար հաստատելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Syria TV-ն։

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Լիբանանի պաշտպանության նախարարության հետ՝ սահմանին կրակը դադարեցնելու մասին: 

Իր հերթին, Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան հեռախոսազրույց է ունեցել իր սիրիացի գործընկեր Մարհաֆ Աբու Կասրայի հետ՝ քննարկելու երկու երկրների սահմանային զարգացումները: Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները Լիբանանի բանակի հետախուզական վարչության և սիրիական հետախուզության միջև՝ կանխելու սահմանային իրավիճակի վատթարացումը և քաղաքացիական հնարավոր զոհերը:

Մարտի 16-ին Սիրիական բանակի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները տեղի են ունեցել սահմանային Քուսեյրի շրջանում, որոնք շարունակվել են մինչև մարտի 18-ի կեսգիշեր:

Իրավիճակը սահմանին լարվել էր այն բանից հետո, երբ մարտի 16-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի  անդամները դարանակալել են Հոմսի արևմուտքում գտնվող Զայթա  սահմանային գյուղի մոտ և առևանգել սիրիական բանակի երեք զինվորականների, ապա նրանց տարել Լիբանանի տարածք։

Ի պատասխան դրա՝ սիրիական բանակի հրետանին թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի դիրքերը Լիբանանի սահմանին։ 

Բախումները տեղի են ունեցել Սիրիայի և Լիբանանի միջև սահմանային լարվածության սրման ֆոնին, որտեղ նախորդ ամիս բախումներ էին տեղի ունեցել սիրիական բանակի և երկու երկրների սահմանային շրջաններում բնակվող թմրանյութերի ու զենքի մաքսանենգությամբ զբաղվող  լիբանանյան խմբերի միջև:

 

Հայերեն Русский Türkçe

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել