Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսը ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարին է ներկայացրել հայ-նեպալական համագործակցության խթանման իր մոտեցումները
1 րոպեի ընթերցում

Նյու Դելիում ընթացքող «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոս Կիրան Մալլային է հանձնել վերջինիս նշանակման հավաստագիրը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նորանշանակ հյուպատոսը ներկայացրել է հայ-նեպալական համագործակցության խթանման իր մոտեցումները, ընդգծվել է տարբեր ոլորտներում գործարար կապերի ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։