Սաակաշվիլին դատապարտվել է ևս 4,5 տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա բանտարկության 2021 թվականին սահմանն ապօրինի հատելու համար։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Սաակաշվիլին նիստին չի մասնակցել։

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ կայացրել է, ընդհանուր առմամբ, 12 տարի և 6 ամիս բանտարկության դատավճիռ։

2021 թվականին սահմանի ապօրինի հատման համար բանտարկության պատժին ավելացվում է նաև 8 տարի այն 9 տարվանից, որին մարտի 12-ին Սաակաշվիլիին դատապարտել են պետական ​​միջոցների վատնման գործով։ Քանի որ նախկին նախագահի բանտարկության ժամկետը հաշվարկվում է 2021 թ. հոկտեմբերին ձերբակալման պահից, պատիժը կրելու միագումար ժամկետը կլրանա 2034 թվականին։

2021 թ. հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, բայց ձերբակալվել, ինչից հետո նախկին մեղադրանքներից բացի նրան առաջադրվել էր նոր մեղադրանք՝ սահմանի ապօրինի հատում։ 

Սաակաշվիլին, որն այժմ Ուկրաինայի քաղաքացի է, Վրաստանից հեռացել էր 2013 թվականին, ինչից հետո նրա դեմ երկրում հարուցվել էր չորս քրեական գործ, որոնցից երկուսով քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ Ընթացիկ տարվա մարտի 12-ին դատարանը Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 3,2 մլն դոլար պետական ​​միջոցների վատնման մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ 

Վրաստան

Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

2007 թ. նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքի ցրման և վրացական «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի ավերման գործերը գտնվում են քննարկման փուլում։ 2022 թ. մայիսին Սաակաշվիլիին առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա գտնվում է մինչ օրս։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները