Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են Հայաստան այցը

3 րոպեի ընթերցում

Վերջին օրերին Թուրքիայի լրատվական դաշտում մեծ ակտիվությամբ շրջանառվել են Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից մարտի 10-13-ը կազմակերպված թուրքական լրատվամիջոցների մեդիա տուրի արդյունքում թուրքական բազմաթիվ հեռուստաընկերությունների և առցանց լրատվամիջոցների եթերում ու հարթակներում տասնյակ հաղորդումներ, ռեպորտաժներ և հոդվածներ են հրապարակվել, որոնցում լայնորեն ներկայացվել են Հայաստանի պաշտոնական մոտեցումները արտաքին քաղաքական հարցերի շուրջ՝ ներառյալ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը և տարածաշրջանային համագործակցությունը։

Մեդիա տուրի շրջանակներում Թուրքիայից ժամանած ազդեցիկ ԶԼՄ-ների ներկայացուցիչների պատրաստած ռեպորտաժներն ու վերլուծությունները բազմակի ցուցադրվել են TRT World, NTV, Sözcü TV, CNN Türk և այլ հեռուստաալիքների լրատվական ծրագրերում, իսկ Anadolu, Ihlas գործակալությունները և այլ առաջատար լրատվամիջոցներ տարածել են դրանք լայն շրջանակներում։ Բացի այդ, թուրք լրագրողները հյուրընկալվել են տարբեր ռեյտինգային հեռուստա-ռադիո հաղորդումներում՝ անդրադառնալով իրենց Հայաստան կատարած այցին։ Ընդհանուր առմամբ՝ հեռարձակվել է մոտ երկու տասնյակ հեռուստա-ռադիո ռեպորտաժ, իսկ առցանց հարթակներում հրապարակվել է ավելի քան հինգ տասնյակ նյութ։ 

Հայաստանի դիրքորոշումները լուսաբանվել են բազմաշերտ՝ ընդգրկելով ինչպես Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցերը, որոնք Հայաստանի կողմից ներկայացվել են հստակ, կառուցողական և ուղիղ՝ առանց լրատվամիջոցների կողմից ավելորդ մեկնաբանությունների կամ աղավաղումների։ Լուսաբանումը եղել է ինչպես թուրքալեզու, այնպես էլ անգլալեզու մեդիա հարթակներում, ինչի շնորհիվ Հայաստանի ուղերձները հասանելի են դարձել Թուրքիայի հանրության բոլոր շերտերին։ 

Առանձնակի ուշադրություն է գրավել թուրքական լրատվամիջոցներում ընդգծվող ուղերձը, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական խոչընդոտ է հանդիսանում Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումը։ Այս հանգամանքը դարձել է լայն քննարկման առարկա տարբեր վերլուծական հաղորդումներում և վերլուծաբանների կողմից դիտարկվել որպես առանցքային խոչընդոտ սահմանների բացման և երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։

Հայերեն العربية Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը