Ինովացիա

Հաղթանակի բանալին. սկսվել է ROG Strix SCAR 16/ SCAR 18-ի, ROG Flow Z13-ի նախավաճառքը

15 րոպեի ընթերցում

Հաղթանակի բանալին. սկսվել է ROG Strix SCAR 16/ SCAR 18-ի, ROG Flow Z13-ի նախավաճառքը

«Republic of Gamers»-ը (ROG) ներկայացրել է 2025 թվականի խաղային նոթբուքերի վերջին շարքը: Խաղային սարքերի նոր սերունդը հագեցած է Intel®-ի, AMD-ի և NVIDIA®-ի առաջադեմ կոմպոնենտներով: ROG Strix սերիայի մոդելները ստացան նոր կորպուսներ և բարելավված հովացման համակարգ, իսկ Flow Z13 խաղային պլանշետը՝ աներևակայելի հզոր կոնֆիգուրացիա:

ASUS-ը շահավետ պայմաններ է առաջարկում հաճախորդներին, այդ թվում՝ ֆիքսված զեղչ ընտրված մոդելի համար, քեշբեք և այլ գրավիչ առաջարկներ: Բաց մի թողեք ձեր հնարավորությունը՝ դառնալու ROG շարքի վերջին խաղային նոթբուքերի սեփականատերը և դարձեք առաջիններից, ով կստուգի դրանց անհավանական հնարավորությունները:

2025 թվականի նորացված խաղային պլանշետ ASUS-ից  

Երեք տարի առաջ ROG Flow Z13-ը ներկայացնելու ժամանակ ASUS-ն արդեն իսկ այն անվանում էր ընկերության կողմից երբևէ արտադրված ամենահզոր խաղային պլանշետը, սակայն 2025-ին բրենդն էլ ավելի բարձրացրեց նշաձողը:

Սարքերի նկատմամբ պահանջները մեծանում են տարիների ընթացքում, հատկապես երբ խոսքը վերաբերում է AI-ին, և արտադրողները չեն կարող դա հաշվի չառնել նորացված մոդելում։ Տարվա սկիզբին ընկերությունը ներկայացրեց թարմացված ROG Flow Z13 (GZ302)-ը, որն առանձնանում է ոչ միայն բարելավված բնութագրերով, այլև սկզբունքորեն նոր մոտեցում է գեյմինգի համար նախատեսված գաջեթների նկատմամբ:

Ի տարբերություն նախորդ մոդելների, այս տարվա հիմնական փոփոխությունը դիսկրետ գրաֆիկական քարտից հրաժարվելն է՝ հօգուտ հեղափոխական AMD Ryzen AI Max+ 395 պրոցեսորի։ Հաջորդ սերնդի ինտեգրված գրաֆիկայով այս չիպն ապահովում է արդյունավետություն, որը նախկինում հասանելի էր միայն «մեծ» խաղային սարքերում: Դրան ավելացնում ենք բարձրորակ էկրան, հուսալի ստեղնաշար և թարմացված կորպուս և ստանում ենք կատարյալ ժամանակակից խաղային պլանշետ: 

Դիզայն և ստեղնաշար

Առաջին հայացքից նոր ROG Flow Z13-ը պահպանում է նախորդ մոդելների ճանաչելի ոճը՝ մոնոլիտ կորպուս, ճշգրիտ երկրաչափական գծեր և ROG լոգո: Այնուամենայնիվ, ավելի ուշադիր զննելուց հետո նկատելի են փոփոխություններ, որոնք սարքը դարձնում են էլ ավելի կատարելագործված:

Մետաղական կորպուսն ապահովում է գերազանց պաշտպանություն, իսկ հետևի վահանակի կիսաթափանցիկ պատուհանը թույլ է տալիս տեսնել ներքին բաղադրիչները, ինչն ընդգծում է սարքի հզորությունը: Նոր տարբերակում թարմացվել են նաև ստեղնաշարն ու թաչփադը։ Ստեղներն ավելի մեծ են, օլեոֆոբ ծածկույթը պաշտպանում է ստեղնաշարը մատնահետքերից, իսկ սենսորային վահանակը 28%-ով ավելի մեծ է՝ ապահովելով ավելի շատ տարածություն ժեստերի համար: Ստեղնաշարը միացված է հզոր մագնիսների միջոցով․ ամուր կերպով ամրացվում է սարքին և թույլ է տալիս հեշտությամբ փոխել աշխատանքային ռեժիմները:

Չնայած իր հզորությանը՝ ROG Flow Z13-ը մնում է բավականին շարժական: Ծալովի տակդիրը ամուր ֆիքսում է էկրանը անկյան տակ, իսկ կորպուսն ունի ընդամենը 12 մմ հաստություն, ինչը հեշտացնում է տեղափոխումը:

Օգտագործման ռեժիմները 

Այս սարքի հիմնական առանձնահատկությունը բազմաֆունկցիոնալ աշխատանքն է: Պլանշետ-տրանսֆորմերը կարող է աշխատել որպես խաղային կոնսոլ՝ լրացուցիչ գեյմփադի միացմամբ կամ որպես նոթբուք։

Նոթբուքի ռեժիմ

Մագնիսով ամրացված ստեղնաշարի և մկնիկի շնորհիվ ROG Flow Z13-ը վերածվում է լիարժեք նոթբուքի: Այս ռեժիմում հարմար է աշխատել, խմբագրել փաստաթղթերը և խաղալ ձեր սիրած խաղերը՝ օգտագործելով ստեղները:

Պլանշետի ռեժիմ

Անջատելով ստեղնաշարը՝ կարող եք սարքը վերածել ստեղծագործական և բովանդակության համար հարմար գործիքի: Սենսորային էկրանն իդեալական է ստիլուսով նկարելու, նշումներ անելու և բովանդակություն դիտելու համար:

Կոնսոլի ռեժիմ

Տակդիրի օգնությամբ պլանշետը տեղադրելով ուղղահայաց դիրքով՝ կարող եք վայելել խաղեր ընկերների հետ՝ միացնելով գեյմփադերը:

Համակարգչի ռեժիմ

Կարող եք սարքին միացնել արտաքին մոնիտորը, մկնիկը և հզոր XG Mobile-ը և կստանաք լիարժեք ստացիոնար խաղային համակարգիչ:

Արտադրողականություն

Հիմնական առանձնահատկությունը, որը տարբերում է ROG Flow Z13 (GZ302) նախորդ մոդելներից, առաջնակարգ AMD Ryzen AI Max+ 395 պրոցեսորն է: Սա 16 միջուկանի պրոցեսոր է՝ չիպլետային ճարտարապետությամբ և RDNA 3.5 գրաֆիկական միջուկներով, որոնք տպավորիչ արտադրողականություն են ցույց տալիս խաղերում, գրաֆիկայում և AI-ի առաջադրանքներում: Ավելին, այս պրոցեսորը AMD-ն դիրքավորում է որպես Geforce RTX-ի նման դիսկրետ գրաֆիկական քարտերի մրցակից՝ դարձնելով այն շուկայում ամենահզոր ինտեգրված լուծումներից մեկը:

Լրացուցիչ առավելությունը 50 TOPS նեյրոնային պրոցեսորն է, որը համապատասխանում է Copilot+ PC ստանդարտին, ինչը թույլ է տալիս այս սարքին գործարկել առաջադեմ AI հավելվածները:

Բացի դրանից, պլանշետն ունի միասնացված LPDDR5X-8000 հիշողություն, որի ծավալը կարող է հասնել 128 ԳԲ-ի (ներկայումս առկա են 32 ԳԲ-ով տարբերակները)։ Այս ճարտարապետությունն ապահովում է տվյալների հասանելիության բարձր արագություն և ճկունություն՝ CPU-ի և GPU-ի միջև հիշողությունը բաշխելու հարցում, ինչը հատկապես կարևոր է ժամանակակից խաղերի համար: Մինչև 1 ՏԲ PCIe 4.0 SSD պահեստը ապահովում է համակարգի արագ բեռնումը և խաղերի արագ գործածումը:

Գրաֆիկայի համար պատասխանատու է Radeon 8060S-ը, որն ապահովում է նոթբուքերի համար նախատեսված RTX 4060-ի հետ համեմատելի հզորության մակարդակ: Նման գրաֆիկայով կարող եք առանց խնդիրների գործարկել Cyberpunk 2077-ը կամ Kingdom Come: Deliverance II-ը, ինչը նախկինում դժվար էր պատկերացնել ինտեգրված գրաֆիկայի դեպքում։

Հովացման համակարգ 

Համակարգի հիմքում բարելավված չժանգոտվող պողպատից և պղնձի գոլորշիների խցիկն է, որն այժմ ծածկում է մայր պլատաի 54%-ով ավելի մեծ տարածք: Արդյունքում ջերմությունը հավասարաչափ է բաշխվում։  Պլանշետը հագեցած է Arc Flow 2.0 օդափոխիչներով, որոնք ապահովում են օդի հզոր հոսք՝ նվազագույն աղմուկի պայմաններում:

Սարքի ֆորմ ֆակտորի գործոնը նույնպես կարևոր դեր է խաղում: Քանի որ հիմնական բաղադրիչները տեղադրված են էկրանի հետևում, սառը օդին հասանելիությունն ավելի բարձր է: Դրա շնորհիվ սարքը չի գերտաքանում նույնիսկ երկար խաղային սեսիաների ժամանակ՝ պահպանելով կայուն աշխատանքը։

Դիսփլեյը և ձայնը

Նոր ROG Flow Z13 (GZ302)-ը հագեցած է 13,4 դյույմանոց Nebula սենսորային էկրանով՝ 2560×1600 կետայնությամբ և 16:10 կողմի հարաբերակցությամբ: Մինչև 180 Հց թարմացման արագությունն ապահովում է պատկերի հարթ շարժում և պարզություն դինամիկ տեսարաններում:

Էկրանն ունի 100% DCI-P3 ծածկույթ, բարձր գունային ճշգրտություն և աջակցում է Dolby Vision-ին, ինչը պատկերը դարձնում է հարուստ և իրատեսական: 500 նիտ պայծառության շնորհիվ օգտատերերը կարող են օգտագործել սարքը նույնիսկ վառ լուսավորված սենյակներում:

Ինչ վերաբերում է ձայնին, պլանշետն ունի չորս բարձրախոս Dolby Atmos-ի աջակցությամբ: Ձայնի բարձրությունը բավարար է որակով ֆիլմեր և խաղեր դիտելու համար։

Գեյմերների համար կան մի շարք պորտեր, որպեսզի լրացուցիչ ադապտերների կարիք չլինի։ Երկու կողմից տեղադրված են 2 USB-C պորտերը, USB Type-A-ը արտաքին սարքերի միացման համար, microSD բնիկը, ինչպես նաև DisplayPort™ 1.4-ը և HDMI 2.1-ը: Աջ կողմում կա նաև «հրամանների կենտրոնի» կոճակը՝ արագ կարգավորումներ անելու և AI օգնականին կանչելու համար:

Նոր սերնդի սարք

Պլանշետ-տրանսֆորմերը  խաղերի համար նախատեսված ունիվերսալ և շարժական սարք է: ROG Flow Z13 (GZ302)-ը ավելի շարժական է, քան խաղային նոթբուքերը և հարմար է այն օգտատերերին, որոնք հստակ պատկերացնում են, ինչպես օգտագործել իր եզակի դիզայնն ու ֆունկցիոնալությունը:

Պլանշետը հեշտությամբ հարմարվում է օգտագործման ցանկացած սցենարի՝ մեկ կամ մի քանի խաղացողներով գեյմփադերով խաղալուց մինչև լիարժեք համակարգչի ռեժիմում աշխատելը:

Հիմնական առավելությունն այն է, որ արտադրողները կատարելագործել են արտադրողականությունը՝ ապահպանելով կոմպակտ ֆորմ ֆակտոր: Հզոր պրոցեսորը և AMD-ի ինտեգրված գրաֆիկական հնարավորությունները փոխում են խաղային պլանշետի կարողությունների մասին պատկերացումները:

ROG Strix SCAR 16 и SCAR 18․ ամբողջ արագությամբ դեպի հաղթանակ 

ROG Strix SCAR 16 և SCAR 18 նոթբուքերը նախատեսված են ամենախստապահանջ գեյմերների համար, որոնք ուզում են ստանալ բարձր արտադրողկանության, շարժականության, ոճային դիզայն և անհատականացման հնարավորություններ: 2025 թվականի Strix SCAR մոդելներն ունեն բոլորովին նոր շասսի: Դիսփլեյի կափարիչի և կրունկի միջև եղած նվազագույն բացը սարքին հաղորդում է մրցարշավային մեքենայի տեսք: Կերպուսի ստորին մասում գտնվող օդափոխման անցքերը ստեղծում են օդի հզոր հոսքի զգացում:

Դիզայն

2018 թվականից սկսած ROG Strix նոթբուքերի առանձնահատկությունը շասսիի ներքևի մասում գտնվող տպավորիչ RGB լուսավորությունն է: 2025 թվականին այս շարքի սարքերը ստացել են հետին լուսավորություն կորպուսի ամբողջ պարագծով։ Ոգեշնչված վազքուղիներով՝ այս հետին լուսավորությունը նոթբուքին մեղմ, հավասարաչափ փայլ է հաղորդում՝ կարծես թե ճախրելով գրասեղանի մակերեսի վրա:

Դիզայներական լուծումներն այսքանով չեն ավարտվում։ Strix SCAR 16 և SCAR 18 մոդելներն ունեն յուրահատուկ AniMe Vision լուսավորություն: Այս նորարարական տեխնոլոգիան օգտագործում է 810 LED լուսադիոդներ և հազարավոր փոքրիկ անցքեր էկրանի կափարիչի վրա՝ յուրահատուկ լուսային էֆեկտներ ստեղծելու համար։ Ավելի զուսպ ոճ նախընտրողները կարող են անջատել լուսավորությունը․ այս դեպքում ROG լոգոյի տակ մնում է սև քրոմապատ մակերեսը, որը նոթբուքին պրեմիում տեսք է հաղորդում:

Արտադրողականություն

Հզոր, առաջադեմ բաղադրիչները, ցնցող ROG Nebula HDR էկրանը և նոր ROG հովացման համակարգը տալիս են 2025 Strix SCAR-ին այն ամենը, ինչ անհրաժեշտ է թե կիբեռսպորտում, թե մրցակցային խաղերում հաղթանակի հասնելու համար: Այս նոթբուքերը նույնպես իդեալական են ռեսուրսներ պահանջող հավելվածներով աշխատող մասնագետների համար:

Յուրաքանչյուր խաղային սարքը հզոր գրաֆիկական քարտի կարիք ունի։ Նոր Strix SCAR նոթբուքերը պատրաստ են դիմակայել ցանկացած մարտահրավերի:  Մինչև 175 Վտ տերմային փաթեթ և Dynamic Boost տեխնոլոգիա ունեցող հզոր NVIDIA GeForce RTX 5090 գրաֆիկական քարտի շնորհիվ Strix SCAR 16-ը և SCAR 18-ը իդեալական սարքեր են ամենախստապահանջ խաղերի համար: GPU-ներն ապահովում են ռեալիստական ​​գրաֆիկա, քանի որ ունեն հսկայական հաշվողական հզորություն, ներառյալ առաջադեմ արհեստական բանականության մոդելներ։ Այս բարելավումները հնարավոր են դարձել նոր Blackwell ճարտարապետության և NVIDIA Max-Q տեխնոլոգիաների շնորհիվ:

DLSS 4 տեխնոլոգիան նեյրոնային ցանցերի օգտագործմամբ ռենդերինգների վերջին տեխնոլոգիան է: DLSS 4-ն օգտագործում է AI-ը՝ բարելավելու էներգիայի արդյունավետությունը, կադրերի արագությունը, հետաձգումը և պատկերի որակը: Multi Frame Generation տեխնոլոգիան DLSS 4-ում թույլ է տալիս ստեղծել մինչև երեք լրացուցիչ կադր յուրաքանչյուր ցուցադրվածի համար՝ մինչև չորս անգամ ավելացնելով կադրերի արագությունը:

Հովացման համակարգ

Նոր ROG Strix SCAR-ի հովացման համակարգը ամբողջությամբ վերափոխվել է առավելագույն արդյունավետության և արտադրողականության համար: Բոլոր արտանետման պորտերը տեղափոխվել են օգտատիրոջից հեռու՝ հետևի վահանակի վրա, իսկ  սառը օդը ներթափանում է կողային և ներքևի վահանակներից, ինչպես նաև ստեղնաշարի պանելի միջով, ինչի շնորհիվ հարմար է երկար խաղալու համար: Մեծ գոլորշիացման խցիկ, սեկցիավոր ռադիատորը, երեք օդափոխիչները և Conductonaut Extreme հեղուկ մետաղը ամբողջովին օգտագործում են կոմպոնենտների ներուժը՝ բարձրացնելով հզորության սահմանաչափերը՝ մինչև 75W կենտրոնական և մինչև 175W գրաֆիկական պրոցեսորի համար: Առանց գործիքների հեշտ մուտքը դեպի RAM, պահեստավորման սլոտներ և օդափոխիչներ հարմար է նոթբուքի սպասարկման և արդիականացման համար։ 

Գրանցեք նախապատերն այսօր և ստացեք բացառիկ առաջարկներ և բոնուսներ:

ROG Elite հավատարմության ծրագիրը դեռևս գործում է ROG արտադրանքի բոլոր հաճախորդների համար:

ROG Elite -ը ASUS-ի «Republic of Gamers» շարքի հաճախորդների համար նախատեսված հավատարմության ծագիր է։ Այն տրամադրում է եզակի առավելություններ և բացառիկ առաջարկներ ROG խաղերի սիրահարների համար՝ ստեղծելով բրենդի նվիրված երկրպագուների համայնք:

ROG Elite անդամակցությունն ապահովում է հետևյալ առավելությունները.

  • Բացառիկ առաջարկներ և զեղչեր. ծրագրի անդամներին հասանելի են հատուկ զեղչեր և բացառիկ առաջարկներ ROG ապրանքների համար:
  • Նոր ապրանքներ գնելու վաղ հնարավորություն. ծրագրի անդամները կարող են լինել առաջինը, ով կստուգի նոր ROG սարքերը և աքսեսուարները:
  • Միջոցառումների մասնակցությունը. ծրագիրը ապահովում է ROG-ի կողմից կազմակերպված փակ միջոցառումներին, մրցաշարերին և շնորհանդեսներին մասնակցելու հնարավորություն:
  • Պարգևներ և բոնուսներ. գնումների և համայնքի կյանքում ակտիվ մասնակցության համար օգտատերերը ստանում են բոնուսային միավորներ, որոնք կարող են փոխանակվել մրցանակներով և նվերներով:
  • Անհատականացված առաջարկներ. անհատականացված առաջարկություններ և ակցիաներ՝ հիմնված օգտատերերի նախասիրությունների և գնումների պատմության վրա:

ROG Elite հավատարմության ծրագիրը հիանալի հնարավորություն է «Republic of Gamers» ապրանքանիշի երկրպագուների համար, քանի որ իրենք կարող են առավելագույն օգուտ և հաճույք ստանալ ROG ապրանքներ օգտագործելուց: Միացեք խաղային համայնքին և վայելեք բացառիկ արտոնություններն ու առաջարկները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում