Սիրիայում մարտի 6-ից զոհվել է 1500 խաղաղ բնակիչ. ոչ կառավարական կազմակերպություն

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ծովափնյա նահանգներում մարտի 6-ից 1500 խաղաղ բնակիչ է զոհվել բռնությունների հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն (SOHR) ոչ կառավարական կազմակերպությունը:

«Սիրիական ափին մարտի 6-ից անվտանգության ուժերի օբյեկտների և պաշտպանության նախարարության ստորաբաժանումների վրա տեղի զինված խմբավորումների հարձակումների ու դրան հաջորդած զինված էսկալացիայի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը, SOHR-ի հաշվարկներով, հասել է 1500-ի»,- նշված է SOHR-ի կայքում հրապարակված հայտարարությունում:

Կազմակերպության տվյալներով՝ սպանվածներից մոտ 1400-ը ալավիական համայնքի ներկայացուցիչներ են: Ավելի վաղ SOHR-ը հաղորդել էր առնվազն 1383 զոհվածների մասին:

Սիրիայի Լաթաքիա և Տարտուս ծովափնյա նահանգներում մարտի 6-ին կատաղի բախումներ էին սկսվել սիրիական անվտանգության ուժերի և բանակի ու նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև: Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 231 ուժային: Նախարարությունը մարտի 10-ին հայտարարել է ռազմական գործողության ավարտի և իրավիճակի կայունացման մասին:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան