Քաղաքականություն

Միացյալ Նահանգները դրական ազդակներ է ստացել Ռուսաստանից՝ Ուկրաինայի հարցով

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները դրական ազդակներ է ստացել Ռուսաստանից՝ Ուկրաինայի հարցով

ԱՄՆ-ը գոհ է Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ իր առաջարկին Ռուսաստանից ստացած պատասխաններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի արդարադատության նախարարությունում իր ելույթի ժամանակ:

Նա նշել է, որ Վաշինգտոնը հրադադարի հարցով արդյունավետ քննարկումներ է ունեցել Մոսկվայի հետ:

«Մենք ստացանք մի քանի շատ լավ պատասխաններ»,- արձանագրել է Թրամփը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ պաշտպանում է Ուկրաինայում հրադադար հաստատելու մասին ԱՄՆ-ի առաջարկած գաղափարը, սակայն կան նրբություններ, որոնք կարևոր է նախատեսել։ ՌԴ նախագահը, մասնավորապես, հնչեցրել է Ռուսաստանի Կուրսկի շրջանում գտնվող ուկրաինական ստորաբաժանումների հարցը։ Նա ընդգծել է, որ տակավին անհասկանալի է, թե ով է հրամայելու դադարեցնել ռազմական գործողությունները և ինչ գին է ունենալու դա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում