Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդի կոչմանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի կանանց  հավաքականի անդամ  Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն երիտասարդ մարզիկի կոչմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան ամփոփելով 2024 թվականը, ներկայացրել է տարվա լավագույն երիտասարդ մարզիկի կոչման հավակնորդների թեկնածուներին, որոնց թվում է  Ալեքսանդրա Գրիգորյանը:

Վերջինս 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ 19 տարեկանում դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

Արդյունքները պարզ կդառնան այս տարվա Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կկայանա ապրիլի 13-21-ը: 

Գրիգորյանը 2024 թվականին դարձել էր նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և ճանաչվել էր 2024 թվականի Հայաստանի լավագույն կին մարզիկ:  

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը