Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդի կոչմանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն երիտասարդ մարզիկի կոչմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան ամփոփելով 2024 թվականը, ներկայացրել է տարվա լավագույն երիտասարդ մարզիկի կոչման հավակնորդների թեկնածուներին, որոնց թվում է Ալեքսանդրա Գրիգորյանը:
Վերջինս 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ 19 տարեկանում դարձել էր Եվրոպայի չեմպիոն:
Արդյունքները պարզ կդառնան այս տարվա Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կկայանա ապրիլի 13-21-ը:
Գրիգորյանը 2024 թվականին դարձել էր նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և ճանաչվել էր 2024 թվականի Հայաստանի լավագույն կին մարզիկ: