Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևանի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարան
1 րոպեի ընթերցում

Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված գույք, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի նկատմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
Գույքի՝ շուկայականին մոտարկված արժեքը 24 միլիոն դրամ է: