Փաշինյանը ներկայացրեց խաղաղության պայմանագրի համաձայնեցված վերջին երկու դրույթները

4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի՝ չհամաձայնեցված որ երկու դրույթների առնչությամբ է հայկական կողմը համաձայնություն տվել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձավ լրագրողների հետ զրույցում: 

«Արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը, կարծում եմ, կարևոր իրադարձություն է»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ այդ տեքստում հանրությունից ոչ մի գաղտնիք չունեն: Ինչ վերաբերում է դրա հրապարակման վերաբերյալ հարցին՝ նա նկատեց. «Հոդված–հոդված, առանձին, այսպես թե այնպես, հրապարակվել է: Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ: Այո, հանրությունը տեքստը չի կարդացել, բայց չենք կարող ասել, որ բովանդակությանը ծանոթ չէ: 4 տարի է արդեն, որ բանակցում ենք տեքստի շուրջ, ըստ էության, հայտնի է»:

Նա վերահաստատեց՝ տեքստը պատրաստ է ստորագրման, հայկական կողմը պատրաստ է սկսել քննարկումները ստորագրման ժամկետների և տեղի մասին: 

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, որ պատրաստ են երկկողմ ֆորմատով բանակցություններ սկսելուն՝ Փաշինյանն ասաց. «Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք մեր պատկերացումներն ունենք: Ենթադրվում է, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք պատկերացումները մոտեցնել»:

Նա ընդգծեց, որ համաձայնեցված դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ հիմա պետք է նաև այդ հարցերով որոշ նրբությունների հետ կապված էլ քննարկումներ ունենան:

«Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու վերաբերյալ հարցին: Մյուսը՝ միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը ետ վերադարձնելուն և միմյանց նկատմամբ գործողությունների չիրականացնելուն»,–ասաց Փաշինյանը: 

Նա հիշեցրեց՝ այդ երկու դրույթների վերաբերյալ բավականին երկար ժամանակ կողմերը առաջարկներ են արել: «Եվ, ըստ էության, այդ դրույթներն էլ ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել: Եվ այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում և, կարծես թե, չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել ենք եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել: Եվ այս հանգամանքներում ընդունելի է ՀՀ–ի համար»,–ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն, և ՀՀ–ն էլ որոշել է, որ այս տեքստը նաև իրեն է ձեռնտու: «Դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք: Դրույթ առ դրույթ ամեն ինչի մասին խոսել ենք: Մենք կայացրել ենք որոշում, որովհետև համարում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին և կարող է լինել խաղաղության համաձայնագիրը: Այլ ժանր, այլ բանաձև խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում»,–ընդգծեց վարչապետը:

Քաղաքականություն

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է բանակցությունների ավարտի մասին Բաքվի հայտարարությունը

 

 

Հայերեն English Русский Türkçe

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել