Քաղաքականություն

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է բանակցությունների ավարտի մասին Բաքվի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է բանակցությունների ավարտի մասին Բաքվի հայտարարությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Հայաստանը համաձայնություն է տվել խաղաղության պայմանագրի նախագծի չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել։ 

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ hամաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանը համաձայնություն է տվել խաղաղության պայմանագրի նախագծի չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում