Հայաստան

Տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի առաջին նիստը

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի առաջին նիստը

Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, մասնակցում էին միջգերատեսչական խմբում ընդգրկված՝ ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացվել են ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ մարմինների կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության մշակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին էլեկտրոնային հսկողությունից հրաժարվելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը և այդ համատեքստում օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը, ինչպես նաև այլ հարցեր:

Քննարկվող հարցերի վերաբերյալ մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

 

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում