Տնտեսություն

Կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի որոշ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի որոշ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին

Կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի 12 համայնքում 14 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքի 14 ծրագիր, որոնք հիմնականում ուղղված են կապիտալ ներդրումներին»,-նշեց նախարարը։

Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում