Նիդեռլանդներն ու ԵՄ-ն կշարունակեն ուշադրության կենտրոնում պահել Բաքվում պահվող հայ գերիների հարցը. Կասպար Վելդկամպ

3 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը վստահեցրել է, որ ինչպես Ամստերդամը, այնպես էլ Եվրոպական միությունը կշարունակեն ուշադրության կենտրոնում պահել և առաջ մղել Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիների հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կասպար Վելդկամպը նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Բաքվում շինծու և կեղծ մեղադրանքների վրա հիմնված դատական գործընթացների միջով անցնող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու ուղղությամբ հնարավոր քայլերի վերաբերյալ հարցին։ 

«Մենք կարծում ենք, որ գերիները և պատանդները, ընդհանրապես, պետք է հավուր պատշաճի՝ միջազգային չափանիշներին համաձայն պաշտպանված լինեն և ազատ ու արդար դատավարության իրավունքներ պետք է ունենան»,-նշեց Նիդեռլանդների ԱԳ նախարարը։

Նա վստահեցրեց, որ ինչպես Նիդեռլանդներն, այնպես էլ Եվրոպական միությունը կշարունակեն առաջ մղել գերիների հետ կապված հարցը։    

«Վստահ եղեք, որ այս պարագայում ևս Նիդեռլանդներն ու Եվրոպական միությունը կշարունակեն առաջ մղել այս հարցը, մենք մեր ուշադրությունը սևեռում ենք այս հարցի վրա։ Այս հարցը բարձրաձայնված է նաև Բրյուսելում, և սա մի բան է, որին մենք կշարունակենք հետևել»,-ընդգծեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը՝ հավելելով, որ այդ հարցը կբարձրացվի նաև Բաքվում։

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: 

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ 

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ 

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ 

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի: Փետրվարի 25-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի պատճառով նիստը հետաձգվել էր, այնուհետև շարունակվել։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման, ինչպես նաև նրան խոշտանգման ենթարկելու վերաբերյալ ահազանգում են նրա փաստաբանն ու ընտանիքի անդամները։

Հայերեն العربية English Español فارسی Русский 中文

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել