Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած լեռնագնացի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնագնացի որոնողափրկարարական աշխատանքները ժամը 06։00-ի դրությամբ շարունակվում են։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։

Մարզեր

Արագածի գագաթին ձնահյուսի տակ մնացած Իսպանիայի 8 քաղաքացիները հոսպիտալացվել են, 1 անհետ կորածի որոնումները շարունակվում են

Հայաստան

Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին. Իսպանիայի ԱԳ նախարար

 

Հայերեն English Русский