Արագած լեռան հյուսիսային գագաթում ձնահյուսի տակ մնացած արշավախմբի մեկ անդամ անհետ կորել է
1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 11-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։