Աշխարհում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ կին կամ աղջիկ է սպանվում զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից. ՄԱԿ-ի զեկույց

2 րոպեի ընթերցում

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ ՄԱԿ-ը հրապարակել է զեկույց, որը ներկայացնում է կանանց իրավունքների ոլորտում վերջին 30 տարվա զարգացումները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու բացասական միտումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի տվյալներով՝ 2022 թվականից ռազմական հակամարտությունների գոտիներում սեռականացված բռնության դեպքերի թիվն աճել է 50 տոկոսով։ Տուժածների 95 տոկոսը կանայք և աղջիկներ են։

Կազմակերպությունը զգուշացնում է, որ ամբողջ աշխարհում կանանց իրավունքների նկատմամբ աննախադեպ սպառնալիքներ են առաջացել՝ աճում է խտրականությունը, թուլանում է իրավական պաշտպանությունը, կրճատվում է կանանց աջակցող ծրագրերի և ինստիտուտների ֆինանսավորումը։

ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ աշխարհի կառավարությունների մեկ քառորդը հայտարարել է կանանց իրավունքների առաջխաղացմանը դիմադրելու մասին, իսկ աշխարհի 195 երկրներից միայն 87-ն է երբևէ կին ղեկավարել։

Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ մեկ կին կամ աղջիկ սպանվում զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից, իսկ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին (736 միլիոն) ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության։ Չնայած այն հանգամանքին, որ երկրների 90 տոկոսն ընդունել կամ ուժեղացրել է նման բռնության դեմ օրենքներ, դրանց գործնական կիրառումը դեռևս շատ թույլ է։

Զեկույցը շեշտում է, որ թվային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը հաճախ ուժեղացնում են վնասակար կարծրատիպերը, ինչը նեղացնում է կանանց հնարավորությունները կրթության և կարիերայի ոլորտում։
Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կանանց 53 տոկոսը թվային միջավայրում ենթարկվել է բռնության։

ՄԱԿ-ի գնահատականներով՝ անցած տարի 393 միլիոն կին ապրել է ծայրահեղ աղքատության պայմաններում, իսկ հակամարտությունների գոտիներում նրանք 7,7 անգամ ավելի խոցելի են եղել, քան կայուն երկրներում ապրող կանայք։

ՄԱԿ-ը զգուշացնում է, որ եթե կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում էական ներդրումներ չկատարվեն, ապա կանանց շրջանում ծայրահեղ աղքատության վերացումը կարող է տևել ևս 137 տարի։

 

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել