Իրան

Իրանը հրաժարվում է ուղիղ բանակցություններից ԱՄՆ-ի հետ՝ շարունակվող ճնշումների պատճառով

1 րոպեի ընթերցում

Իրանը հրաժարվում է ուղիղ բանակցություններից ԱՄՆ-ի հետ՝ շարունակվող ճնշումների պատճառով

Իրանը չի մտնի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների մեջ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման և սպառնալիքի քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին AFP գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք ոչ մի ուղղակի բանակցությունների մեջ չենք մտնի ԱՄՆ-ի հետ քանի դեռ նրանք շարունակում են իրենց առավելագույն ճնշման քաղաքականությունը և իրենց սպառնալիքները»,- ասել է Արաղչին։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ և նշել, որ մարտի 6-ին նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ հույս հայտնելով, որ Թեհրանը համաձայնություն կտա բանակցություններին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում