Ադրբեջան

Պակիստանցի հայտնի իրավապաշտպանը մտադիր է մեկնել Բաքու՝ Ռուբեն Վարդանյանի գործով լսումներին մասնակցելու համար

2 րոպեի ընթերցում

Պակիստանցի հայտնի իրավապաշտպանը մտադիր է մեկնել Բաքու՝ Ռուբեն Վարդանյանի գործով լսումներին մասնակցելու համար

2016 թվականի «Ավրորա» մրցանակաբաշխության եզրափակիչի մասնակից, պակիստանցի հայտնի իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման հայտարարել է, որ մտադիր է մեկնել Բաքու՝ անձամբ ներկա գտնվելու Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունը տարածվել է Free Armenian Prisoners X-ի միկրոբլոգում։

«Հեշտ է դատապարտել անարդարությունը հեռվից, բայց իրական փոփոխությունը գործողություն է պահանջում։ Ահա թե ինչու ես որոշեցի մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատավարությանը: Խնդրում եմ, միացեք ինձ համերաշխության դրսևորման մեջ, եթե կարող եք», – գրել է Ֆաթիման։

Free Armenian Prisoners-ն իր հետևորդներին կոչ է արել այցելել freearmenianprisoners.com կայք՝ տեղեկանալու այն հնարավոր գործիքների մասին, որոնց  միջոցով կարելի է ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում