Ինովացիա

Ucom-ը ցանցի վերազինման նոր խոշոր նախագիծ է սկսում

1 րոպեի ընթերցում

Ucom-ը ցանցի վերազինման նոր խոշոր նախագիծ է սկսում

Ucom-ը հայտարարում  է ցանցի արդիականացման հերթական մեծ նախագծի մեկնարկի մասին, որն ընդգրկելու է ոչ միայն մարզերն, այլ նաև Երևանը։

2025 թ. ընթացքում ընկերությունը պլանավորում է բազային կայանների լայնածավալ արդիականացում, որը թույլ կտա ավելի բարձրորակ ծառայություններ տրամադրել բաժանորդներին։ Աշխատանքների նպատակը ծածկույթի բարելավումն է, ավելի արագ և կայուն կապ ապահովելն է, ինչպես նաև ծառայությունների որակի բարձրացումը։ 

Արդիականացման ընթացքում բաժանորդները հնարավոր է նկատեն որոշակի խափանումներ՝ կապված ձայնային զանգերի և շարժական ինտերնետի հետ։ 

Ucom-ի տեխնիկական թիմն անդադար աշխատում է կապի հնարավոր տատանումները նվազագույնին հասցնելու ուղղությամբ: 

Բոլոր հնարավոր անհարմարությունների համար նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը և շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում