Հայաստան

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ներկայացնելով «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, Դավիթ Կարապետյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2-րդ «Երևանյան երկխոսությունը» կայանալու է մայիսի 26-27-ը, որի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ մի շարք թեմաներով, այդ թվում՝ խաղաղության և անվտանգության հարցերի, համաշխարհային աշխարհաքաղաքական իրադարձությունների, ԵՄ և ԵՄ հարևանության շուրջ միտումների, բնապահպանական զարգացումների, առևտրի և տրանսպորտի փոխկապակցվածության, ինչպես նաև արհեստական բանականության քաղաքականության վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում