Հայաստան

ՀՀ ՆԳ փոխնախարարն ընդունել է Լիտվայի Հանրային անվտանգության ծառայության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ փոխնախարարն ընդունել է Լիտվայի Հանրային անվտանգության ծառայության պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության Հանրային անվտանգության ծառայության հրամանատար, միջազգային փորձագետ Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ ոստիկանապետն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում նա մասնավորապես անդրադարձել է Լատվիայի և Լիտվայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրին։

Արամ Հովհաննիսյանը հյուրերին է ներկայացրել Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը։ Նա նաև մատնանշել է Ոստիկանության գվարդիայի գործարկման նախանշված ժամկետները։

Վիկտորաս Գրաբաուսկասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտել է փորձի փոխանակման կարևորությունը, ընդգծել, որ այն ուղղված է ներդրվող համակարգի բարելավմանը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման ավարտին Արամ Հովհաննիսյանը համագործակցության համար պարգևատրել է Վիկտորաս Գրաբաուսկասին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում