Չինաստանը նախատեսում է ՀՆԱ-ի 5% աճ ապահովել. Պեկինում մեկնարկել է երկրի գլխավոր  քաղաքական իրադարձությունը

2 րոպեի ընթերցում

Չինաստանը նախատեսում է 2025 թվականին համախառն ներքին արդյունքի շուրջ 5% աճ ապահովել, ինչպես նաև կրճատել գործազրկության մակարդակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 14-րդ գումարման 3-րդ նստաշրջանին ներկայացված զեկույցը։

Փաստաթղթում  նշվում է, որ շնորհիվ ձեռնարկված արդյունավետ քաղաքական քայլերի, Չինաստանը 2024 թվականին հասել է 5% տնտեսական աճի և այդ ցուցանիշով ընդգրկվել է ՀՆԱ-ի առավել արագ աճի տեմպեր գրանցած երկրների շարքում։

Բացի այդ, ՉԺՀ կառավարության կողմից նիստի բացման ժամանակ տարածված զեկույցում նշվում է, որ Չինաստանը համախոհ երկրների հետ կնպաստի իրավահավասար և բազմաբևեռ աշխարհի զարգացմանը։ 

«Չինաստանը պատրաստ է միջազգային հանրության հետ միասին հանդես գալ իրավահավասար և կանոնակարգված բազմաբևեռ աշխարհի, ինչպես նաև համընդհանուր հասանելի և ներառական տնտեսական գլոբալիզացիայի օգտին», - ասվում է զեկույցում։

Բացի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 14-րդ գումարման նստաշրջանից, Պեկինում անցկացվում է նաև Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի 14-րդ գումարման նստաշրջանը, որի բացմանը մարտի 4-ին մասնակցել են երկրի նախագահ Սի Ծինփինը և այլ պետական ու կուսակցական ղեկավարներ։ Քանի որ երկու մարմիններն էլ իրենց նստաշրջաններն ամեն տարի սկսում են նույն ժամանակահատվածում, այն հավաքական կերպով ստացել է «Երկու նիստ» անվանումը։ Նստաշրջանը կավարտվի մարտի 10-ին։ Նիստերի օրակարգում է կառավարության աշխատանքի վերաբերյալ ամենամյա զեկույցի քննարկումը։ 

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ