Հայաստան

Ադրբեջանի դրոշը բեռնախցիկին մեքենան վարած անձը ներկայացվել է ոստիկանության բաժին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի դրոշը բեռնախցիկին մեքենան վարած անձը ներկայացվել է ոստիկանության բաժին

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է մի մեքենա երթևեկում՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. 

«Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։

Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։ 

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում