Հայտնի է Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը

1 րոպեի ընթերցում

Աբխազիայի նախագահի թեկնածու Բադրա Գունբան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Աբխազիայի ԿԸՀ-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչ Բադրա Գունբան ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 54,73 տոկոսը և դարձել Աբխազիայի նախագահ, հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։

«Կրկնակի քվեարկության արդյունքներով Բադրա Գունբան ընտրվել է Աբխազիայի Հանրապետության նախագահ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Ըստ նախնական տվյալների, Բադրա Գունբան ստացել է ձայների 54,73 տոկոսը, նրա օգտին քվեարկել է 54 954 մարդ»,- նշել է նա:

Ընդդիմության թեկնածու Ադգուր Արձինբան հավաքել է 41,54 տոկոս, նրա օգտին տրվել է 41 հազար 708 ձայն։

Մարշանը պարզաբանել է, որ քվեարկությանը մասնակցել է Աբխազիայի քաղաքացիների 70%-ը՝ 100 հազար 412 մարդ։

Աբխազիայում շաբաթ օրը կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Մրցակցել են հայտնի քաղաքական գործիչ Բադրա Գունբան և ընդդիմադիր Ադգուր Արձինբան:

Հայերեն Русский

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին