Տնտեսություն

2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն է ներկայացրել 57 773 հարկ վճարող

1 րոպեի ընթերցում

2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն է ներկայացրել 57 773 հարկ վճարող

Ամփոփվել է 2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների մասին տեղեկատվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն է ներկայացրել 57 773 հարկ վճարող։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնի  «Ցանկ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների»  ենթաբաժնում:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում