ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթում զոհ գնացած հայերի հիշատակին
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել, որտեղ նշվում է՝ միանում են հայերին` հարգանքի տուրք մատուցելով 1988 թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին:
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է դեսպանության գրառման մեջ:
1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով:
Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին: