ԱՄՆ Գերագույն դատարանը ժամանակավորապես ուժի մեջ է թողել արտաքին օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի որոշումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջը և արգելափակել դաշնային դատարանի որոշումը, որը պահանջում էր վերսկսել արտաքին օգնության տրամադրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Այսպիսով, Գերագույն դատարանը ժամանակավորապես կասեցրել է Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանի որոշումը, որով Թրամփի վարչակազմին ժամանակ էր տրվել մինչև փետրվարի 26-ի ժամը 23:59 արտաքին օգնության տրամադրումը վերսկսելու համար, մասնավորապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) միջոցով։

Գերագույն դատարանն, այսպիսով, լրացուցիչ ժամանակ կունենա՝ քննարկելու Թրամփի վարչակազմի միջնորդությունը՝ հետագայում վերջնական վճիռ կայացնելու համար։

Դատական հայցը հարուցվել էր մի խումբ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ USAID-ի միջոցով բաշխվող օտարերկրյա օգնության տրամադրումը դադարեցնելու պատճառով։ 

Միացյալ Նահանգներ

Դատարանը Թրամփի վարչակազմին երկու օր է տվել արգելափակված օտարերկրյա օգնության վերականգնման համար

 

Հայերեն English Русский

Դիլիջանը՝ համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա․ TRF 2026-ը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում

Ռուբեն Ռուբինյանն ու Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը քննարկել են Հայաստան-Սերբիա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Իրանի պայմանները. Արաղչի

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածուն մեղադրվում է ընտրողներին կաշառք բաժանելու մեջ. նա ձերբակալվել է

Իտալիան հայտարարել է անվտանգության նոր միջոցառումների մասին Միլանի անկարգությունների ֆոնին

Անահիտ Մանասյանը Ավստրալիայում մասնակցել է զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին

COP17. Առնո Բաբաջանյանն ու բալետի պարուհին․ Խամաճիկների թատրոնի ներկայացումը

Նիգերիայում հաստատվել է էբոլայով վարակման առաջին դեպքը

Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի