Երևանում տեղի ունեցած վթարի հետևանքով այրվել է ավտոմեքենա, թերթի կրպակն ու սուրճի ապարատը ջերմահարվել են

1 րոպեի ընթերցում

Փետրվարի 26-ին ժամը 21:28-ին Երևան քաղաքի Բագրատունյաց և
Չեխովի փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Opel» (վարորդ՝ Դ. Վ.) և «Volvo» (վարորդ՝ Ա. Բ.) մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, բախման հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել մայթին և բռնկվել։ 

«Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Պ. Գ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 21։59-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել մոտակայքում գտնվող թերթի կրպակը (մասամբ) և սուրճի ապարատը (մասամբ)։

Հայերեն

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

«ՖՐԵՍԿՈ»-ի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք

Podcast-Հարց բժշկին. ինչ անել միջատների խայթոցների դեպքում

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում

Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում

Հայրենասիրությունը ոչ միայն պատմության արժևորումն ու դրա հանդեպ էմոցիան է, այլ նաև պատասխանատվություն է պետության ներկայի և պարտավորություն ապագայի նկատմամբ․ ՆԳ նախարար

Թրամփն աջակցել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագրին

Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ

Երևանից Կապան՝ մեկ ժամում․ «Սյունիք» օդանավակայանը դիտարկում է նաև միջազգային չվերթների մեկնարկը