Քաղաքականություն

Չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ այս պահին չի հաջողվել համաձայնություն արձանագրել. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ այս պահին չի հաջողվել համաձայնություն արձանագրել. ՀՀ վարչապետ

Հայաստանը և Ադրբեջանը դեռևս համաձայնության չեն եկել Խաղաղության պայմանագրի նախագծի երկու չհամաձայնեցված կետերի հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարող եմ ասել, որ այս պահին այդ հարցով մեզ չի հաջողվել արձանագրել համաձայնություն: Վիճակագրությունը չի փոխվել. կա 17 հոդված՝ 15-ը համաձայնեցված են, երկուսը՝ չհամաձայնեցված: Չհամաձայնեցվածության տարբեր տոկոսներ կարող է լինել: Դրանք շարունակում են մնալ չհամաձայնեցված: Հետևաբար, դրանց վրա աշխատանքը պետք է շարունակվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:   

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում