Թուրքիան կաջակցի Ուկրաինայում կարգավորման այն սկզբունքներին, որոնցում ներգրավված կլինեն հակամարտող կողմերը. Ֆիդան

2 րոպեի ընթերցում

Պաշտոնական Անկարան հանդես է գալիս ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտի օգտին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նա նշել է, որ Թուրքիան պատերազմի առաջին իսկ օրերից աջակցել է խաղաղության հասնելու քայլերին։

«Այսօր մենք նույն դիրքորոշումն ունենք։ Ինչպես ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել խաղաղության ջանքերին, այդ թվում՝ այս ուղղությամբ ապագա հանդիպումներ անցկացնելու համար»,-ասել է նա։ 

Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը։ 

«Մենք միշտ աջակցել ենք կարգավորման սկզբունքներին, որոնցում ներգրավված են երկու կողմերը՝ խաղաղության հասնելու համար: Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել խաղաղության ջանքերին՝ ներառյալ բանակցությունների կազմակերպումը։ Ուկրաինայի հարցով տարբեր երկրների միջև շփումների ներկա փուլում ակնհայտ է, որ բոլորը համակարծիք են հրադադարի անհրաժեշտության հարցում։ Իհարկե, կարևոր է, որ դա ընդունվի հակամարտող կողմերի կողմից։ Մենք շարունակում ենք աշխատել՝ հաշվի առնելով, թե Թուրքիան ինչ ներդրում կարող է ունենալ հրադադարի կարգավորման, իրականացման և պահպանման գործում»,- ասել է Ֆիդանը։ 

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին