Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը հասկացել է ռազմահանգրվանները դուրս բերելու Վրաստանի ցանկությունը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հասկացել է ռազմահանգրվանները դուրս բերելու Վրաստանի ցանկությունը եւ հույս ուներ, որ Թբիլիսին ըմբռնումով կվերաբերվի տեխնիկական հիմնախնդիրներին: Այդ մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Իզվեստիաե թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում: «Մենք հասկացանք մեր ռազմահանգրվանները դուրս բերելու Վրաստանի պարզորոշ արտահայտված ցանկությունը: Հույս ունեինք, որ մեզ էլ կհասկանան ռազմահանգրվանների դուրսբերման տեխնիկական առանձնահատկությունների հարցումե,-ասել է նա: «Մենք առաջարկեցինք երկխոսություն անցկացնել զինվորականների մակարդակով, եւ նրանք փոխըմբռնման հասանե,-ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: «Բայց, չգիտես ինչու, քաղաքական գործիչներն սկսեցին կասկածի ենթարկել այդ ըմբռնումը: Մենք առաջարկեցինք նախագահների հանդիպում անցկացնել, մեզ թվում էր, որ այն կարագացնի բանակցությունների գործընթացը: Բայց մեր վրացի գործընկերները որոշեցին, որ նախ հարկավոր է պայմանավորվելե,-նշել է Լավրովը: «Հուսով եմ՝ մենք կհասնենք համաձայնությանե,-նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում