Որն է առողջության համապարփակ ապահովագրության նպատակը. մանրամասնել է առողջապահության նախարարը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, թե որն է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման նպատակը։ 

«Առաջին նպատակը, իհարկե, առողջականն է։ Մեր նպատակն է, որ մեր քաղաքացիների մահացության և հիվանդացության հիմնական բեռ հանդիսացող բուժծառայությունները հասանելի դառնան մեր բնակչությանը։ Երկրորդը, իհարկե, ֆինանսականն է։ Հասանելիությունը իրենից ներկայացնում է ֆիզիկական հասանելիությունը և որակյալ ծառայություններին հասանելիությունը, բայց նաև նշանակում է, որ մենք բժշկի դիմենք ոչ թե այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասել, այլ, երբ իսկապես դրա կարիքն ունենք։ Սա նշանակում է, որ մեր նպատակն է կազմակերպել ճիշտ և գրագետ բուժօգնություն։ Երբ դանակը ոսկորին է հասել, նշանակում է, որ մենք ծախսում ենք շատ մեծ միջոցներ խնդիրը լուծելու համար։ Շատ հաճախ չենք էլ կարողանում փրկել մարդու կյանքը։ Գրագետ մոտեցումն է, որ մարդը բժշկի դիմի կանխարգելման համար, վաղ հայտնաբերման համար, երբ ինչ-որ բան է հայտնաբերվում, մենակ չմնա իր հիվանդության հետ և չվախենա բժշկի դիմելուց, որովհետև գիտի, որ, ամսական փոքր վճարներ կատարելով, արդեն ապահովագրել է ինքն իրեն մեծ ծախսերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարարը։

Ավանեսյանը կոնկրետ օրինակ է բերում՝ բացատրելով, թե ինչ է փոխելու մարդու կյանքում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը։ «Երբ մարդը շատ վատ վիճակում, ինքնազգացողության ծայրահեղ վիճակում հասցվում է հիվանդանոց, և պարզվում է, որ նրան սրտի վիրահատություն է անհրաժեշտ, սրտի բաց վիրահատությունը մեր երկրում միլիոններ արժի, և, եթե դուք պետական պատվերի շահառու չեք, ստիպված պիտի լինեք այդ րոպեին այդ գումարները վճարել։ Հիմա հետ վերադառնանք՝ ինչպիսի՞ն կլիներ այդ մարդու ուղին այս ապահովագրության շրջանակներում։ Երբ նա այցելեր պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, և տարեկան իր հետազոտությունների ժամանակ հայտնաբերվեր, որ ունի զարկերակային բարձր ճնշում, բժիշկը նրան կնշանակեր անհրաժեշտ հետազոտությունները, կնշանակեր դեղերը, խրոնիկ հիվանդություն ունենալու դեպքում այս մարդը կստանար իրեն անհրաժեշտ դեղորայքն ապահովագրության շրջանակներում։ Եթե դա չօգներ և կյանքի ինչ-որ փուլում իսկապես կարիք լիներ սրտի բաց վիրահատություն անելու, դա կլիներ ապահովագրության շրջանակներում, և մարդը չէր կանգնի անտանելի ծախսերի առաջ»,- մանրամասնել է Ավանեսյանը։ 

Նախարարը կրկնել է, որ առողջության համապարփակ ապահովագրության նպատակն է ապահովել քաղաքացիների հասանելիությունը որակյալ բուժծառայություններին և նպաստել, որ քաղաքացիներն ազատվեն անտանելի ֆինանսական ծախսերից, երբ բուժօգնությունից օգտվելու կարիք կա։ 

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres