Հարցվածների 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում և չի դժգոհում ոստիկանության աշխատանքից. ՆԳ նախարար

3 րոպեի ընթերցում

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ-ի գործընկերների իմպլեմենտացմամբ իրականացված սոցիալական հարցումների արդյունքում՝ հարցվածների շուրջ 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում և չի դժգոհում ոստիկանության աշխատանքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Խոսելով Ներքին գործերի նախարարության գործունեության մասին՝ Արփինե Սարգսյանը հիշեցրեց, որ այն նոր է ձևավորվել։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ գերատեսչությունը ստեղծվել է՝ հաշվի առնելով ինչպես եվրոպական փորձն, այնպես էլ ԵՄ գործընկերների հետ գործուն օժանդակությունը։

«Իհարկե, կարողությունների զարգացումը մշտական գործընթաց է, և մենք շարունակելու ենք այս ուղղությամբ ջանքերի մեկտեղումը»,-նշեց ՆԳ նախարարը։

Վերջինս ԵԽ պատգամավորներին է ներկայացրել նաև Միգրացիոն ծառայության ոլորտում կատարված և կատարվող փոփոխություններն ու բարեփոխումները։  

«Անդրադառնալով ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ պիտի նշեմ, որ բավականին լուրջ արդյունքներ են գրանցվել, և սա փաստում է ոչ միայն ՆԳՆ-ն՝ որպես շահագրգիռ կառույց, այլև փաստում են թե՛ միջազգային հանրությունը, թե՛ մեր հանրությունը, որովհետև տարբեր հարցումները, որոնք իրականացվել են մեր քաղաքացիների շրջանում նաև ԵՄ օժանդակությամբ, փաստում են, որ այս փոփոխությունների ուժով բարձրացվել է ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը»,-նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ-ի գործընկերների իմպլեմենտացմամբ իրականացված սոցիալական հարցումներով պարզ է դարձել, որ հարցվածների զգալի մասը՝ շուրջ 72 տոկոսը, վստահում է ոստիկանությանը, կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում, կամ չի դժգոհում ոստիկանության աշխատանքից: 

«Իհարկե, սա մակարդակ է, որը պետք է պահպանել և ավելի բարձրացնել: Սրան են միտված մեր բոլոր փոփոխությունները։ Պարեկային ծառայությունն արդեն իսկ գործում է ամբողջ հանրապետությունում, և դրական մի շարք արդյունքներ են արձանագրվել այս ծառայության գործարկման արդյունքում»,-ասել է նա:

Նա նաև հիշեցրել է, որ 2024 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է 2024-2026 թվականների համար ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությունը։

«Այս պահի դրությամբ նաև ձեռնամուխ ենք լինում հանցավորության կանխարգելման նոր ռազմավարության աշխատանքներին, որոնք անչափ կարևոր են երկրում հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից»,-հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ 

Հայերեն فارسی

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի