Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանը հանձն է առել էլ ավելի խորացնել կապերը Հայաստանի հետ. Նիլս Ուշակովս

1 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանը հանձն է առել էլ ավելի խորացնել կապերը Հայաստանի հետ. Նիլս Ուշակովս

Անցած տարվա հունիսին կայացած ընտրությունների արդյունքներով ձևավորված Եվրոպական խորհրդարանը հանձն է առել էլ ավելի խորացնել կապերը Հայաստանի հետ՝ հաշվի առնելով նաև Խորհրդարանի նախորդ կազմի համագործակցության փորձը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում այս մասին ասել է կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը: 

Նա նշեց, որ նախորդ խորհրդարանի շրջանակներում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամ չի եղել, սակայն քաջատեղյակ է համագործակցության և արդյունքների մասին:

«Պատրաստ եմ շարունակել այս դրական աշխատանքը: Հուսով եմ, որ կարող եք տեսնել արդյունքները և տեսնել, որ այս Եվրոպական խորհրդարանը հանձն է առել էլ ավելի խորացնել կապերը Հայաստանի հետ: Սա հանձնառություն է, որ ունենք բոլոր քաղաքական խմբերով»,-ասաց Նիլս Ուշակովսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում