Տնտեսություն

ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծողների համար նախատեսված 3000-անոց քվոտայից օգտագործվել է 426 մեքենա (14 տոկոս)։
Մնացած ներմուծող սուբյեկտների, այդ թվում՝ ֆիզիկական անձանց համար նախատեսված 5000-անոց քվոտայից՝ 4499 մեքենա (90 տոկոս)։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ քվոտայի սպառումից հետո ներմուծվող էլեկտրական մեքենաները կհարկվեն գործող մաքսատուրքով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում